Սատկած խոզի 235,3 կգ մսի գործով քրեական գործ է հարուցվել
Շուկայում անկած խոզերի մսի վաճառքի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Եվ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Նախաքննությունն ընթանում է:










