Սիերա Լեոնեն շրջափակել է իր տարածքի հյուսիսը՝ Էբոլայի զսպման համար
Աֆրիկայի արևմուտքի Սիերա Լեոնե պետությունը՝ Էբոլայի օջախներից մեկը, հայտնել է, որ հինգ օրով շրջափակման մեջ է առնում իր տարածքի հյուսիսը: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Իշխանությունների նման քայլի նպատակը Էբոլայի վարակի զսպումն է:
Հայտնի է, որ այդ ընթացքում փակ են լինելու բոլոր խանութներն ու շուկաները, արգելվելու է փոխադրամիջոցների ցանկացած տեղաշարժ քաղաքների ներսում, ինչպես նաև՝ բնակավայրերի միջև, բացառությամբ այն տեղաշարժերի, որոնք Էբոլայի զսպման գործողությունների շրջանակում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էբոլայով վարակվածների թիվը հասել է մոտ 20 հազարի, որից 9004-ը՝ Սիերա Լեոնեում: Ներկա դրությամբ Էբոլայի զոհերի թիվը գերազանցել է 7,5 հազարը:










