Մեքսիկացի տղամարդն սպանել է երեխաներին, կնոջը, ապա ինքնասպան եղել

00:29 • 25.12.14

Մեքսիկայի մայրաքաղաքի մոտ գտնվող Էկատեպեկ շրջանում տղամարդը սպանել է իր 6 երեխային, կնոջը, այնուհետև ինքնասպան եղել:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` տեղի ԶԼՄ-ներին հղումով, նախնական տվյալների համաձայն` տղամարդը, ով, ենթադրաբար, զինծառայող է եղել, տուն է եկել, հյուրասենյակում հավաքել է իր հարազատներին և ստիպել նրանց թույն խմել, որոնք նախապես նախապատրաստել էր գազային ըմպելիքների տարաներում: Դրանից հետո մարդասպանը կախվել է:


Մեկ այլ վարկածով` երեխաները խեղդված են եղել, իսկ կնոջ մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել:


Ներկա պահին ողբերգության պատճառները պարզված չեն: Դեպքի վայրում աշխատում են Մեխիկո նահանգի դատախազության մասնագետները: Մահացածներին արդեն ճանաչել է հարազատներից մեկը, ով դեպքի վայր է ժամանել: