Ամանորին Կարմիր հրապարակում անօրինական ներգաղթյալների են բռնելու. Известия

09:36 • 25.12.14

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչության ղեկավար Օլգա Կիրիլովան հայտարարել է, որ Ամանորին գերատեսչությունը ստուգումներ է անցկացնելու մայրաքաղաքի հանրային վայրերում՝ անօրինական ներգաղթյալներին բացահայտելու համար։ Հատուկ ուշադրություն կդարձվի Կարմիր հրապարակին և Վորոբյովի գորիին: Այդ մասին Կիրիլովան պատմել է «Известия» թերթին:

 

«Ոստիկանության հետ միասին մենք ապահովելու ենք քաղաքում կարգուկանոնը: Այս ամանորյա տոներին մեր մեծ թվով աշխատակիցներ՝ մուգ կարմիր բաճկոններով, դուրս կգան հերթապահության քաղաքացիների զանգվածային հավաքի վայրերում: Ուժերի բաշխումը կսկսվի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:00-ին»,- ասել է Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին խորհուրդ էր տվել Ռուսաստանում անօրինական կերպով գտնվողներին Նոր տարին նշել հայրենիքում: