Կանադայում առևտրային կենտրոնում կրակոցներ են հնչել, կա տուժած
Կանադայի Օտտավա քաղաքում գտնվող Tanger Outlets խոշոր առևտրային կենտրոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնում է Взгляд-ը։
Ոստիկանությունում կանչը ստացվել է երեկ տեղական ժամանակով ժամը 15։45-ին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժածը ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։
Այժմ տարվում են որոնողական աշխատանքներ՝ հանցագործին գտնելու համար, ոստիկանությունը հարցաքննում է միջադեպի ականատեսներին։
Արդեն ձերբակալվել է 2 մարդ, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք նրանք կապ ունեն դեպքի հետ, թե ոչ։










