Դոլարի միջինացված փոխարժեքը առավոտվա համեմատությամբ ավելացել է մոտ 3 դրամով

16:49 • 27.12.14

Հայաստանյան բանկերի կողմից  վաճառվող 1  ԱՄՆ դոլարի գինը, թե՛ առքի, թե՛ վաճառքի տեսանկյունից, առավոտվա համեմատությամբ բարձրացել է մոտ 3 դրամով:


Այսպես՝ ժամը 16։25 -ի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարի վաճառքի միջինացված փոխարժեքը  կազմում է 474, 95, առքինը՝  464,67:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի առավոտյան դոլարի առքի նվազագույն  գինը 458 դրամ էր, առավելագույնը՝ 461, իսկ վաճառքի նվազագույնը 469 է, առավելագույնը՝ 470: Իսկ  առքի  միջին փոխարժեքը 460,05 էր, վաճառքինը՝ 469,69:


Զուգահեռաբար ներկայացնում ենք ժամը 16։27-ի դրությամբ մեկ եվրոյի առքի նվազագույն ու առավելագույն գները. համապատասխանաբար. 556 և 567, իսկ վաճառքի նվազագույն և առավելագույն փոխարժեքներն են՝ 577 և 595: Վաճառքի միջին փոխարժեքը՝ 585.62, առքինը՝ 562.86: