Վլադիմիր Պուտինի՝ «Բարեկամություն» շքանշանով պարգևը թանկ է ինձ համար. Հերմինե Նաղդալյան

22:17 • 27.12.14

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստացած «Բարեկամություն» շքանշանը համարում է գնահատական իր կատարած աշխատանքին։ «Ինձ և գործընկեներիս պարգևատրել են բարեկամության շքանշանով,այսիքն` գնահատել են այն ջանքերը, որ տարիներ շարունակ մենք գործադրել ենք՝ ժողովուրդների միջև բարեկամություն, խաղաղություն,  համագործակցություն ծավալելու ուղղությամբ։ Իսկ այդ աշխատանքը իսկապես եղել է և, կարծում եմ, պետք է շարունակական լինի։ Այդ պարգևը թանկ է ինձ համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավորը։


Նաղդալյանի խոսքով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել։ «Այսքան ժամանակ, երբ պետությունների, քաղաքական էլիտանների միջև տարբեր իրավիճակներ են եղել, այնուամենայնիվ, ժողովուրդները չեն դադարել բարեկամ լինել, լավ  հարաբերություններ ունենալ և այն ավանդույթն ու  պատմությունը, որ մենք  համատեղ ունենք՝ ծանր, դժվարին, իրար կողք կանգնելու, իրար հետ դժվարությունները հաղթահարելու, բազմաթիվ պատերազմներ  անցնելու, դա մարդկանց հիշողության մեջ է և մնայուն է»,-ասաց նա։