Խերսոնում տղամարդը տարադրամի փոխանակման կետում պայթեցրել է իրեն

16:35 • 27.12.14

Խերսոնում տարադրամի փոխանակման կետերից մեկում շաբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին տեղական «Мост» թերթին հայտնել է  ոստիկանական աղբյուրը, հաղորդում է korrespondent.net-ը:


Ինչպես հայտնի է դարձել, փոխանակման կետ է մտել տղամարդ և խոստացել է պայթեցնել իրեն, եթե իրեն չտրամադրեն փող: Նա նաև սպառնացել է պայթեցնել տուփը, որը նա թողել է փողոցում:
Երբ տղամարդուն չեն տվել փողը, նա պայթեցրել է իրեն:


Տուփը, որը եղել է փողոցում, սակրավորները չեզոքացրել են հիդրոհարվածով: Նշվում է, որ պայթյունի ընթացքում բացի մահացած տղամարդուց ոչ ոք չի տուժել: