Հս. Կորեայի իշխանություններն Օբամայի գործողությունները համեմատել են «անտառում կապկի» պահվածքի հետ
Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի տարածքում ինտերնետի աշխատանքի խափանման համար և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողությունները համեմատել «արևադարձային անտառում կապկի պահվածքի հետ», գրում է РИА Новости-ն։
«Օբաման միշտ էլ իրեն անխոհեմ է պահում՝ իր խոսքերով և վարքով, ինչպես կապիկն արևադարձային անտառում»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հյուսիսկորեական կայքերի աշխատանքում խափանումը սկսվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացել էր պատասխան տալ Sony ընկերության դեմ իրականացված կիբերհարձակումներին։ Հս. Կորեան, իր հերթին, հերքում է ընկերության դեմ կիբերհարձակումներին առնչությունը։










