Բելգիայի բնակիչը 25.000.000 եվրոյի ջեքփոթ է շահել
Բելգիայի բնակիչը նախօրեին երեկոյան անցկացված համաեվրոպական Euromillions վիճակախաղով ավելի քան 25 միլիոն եվրո է շահել, հաղորդում է ТАСС-ը:
Այս տարվա հուլիսին մեկ այլ բելգիացի 68 միլիոն եվրոյի ջեքփոթ էր շահել:
Վիճակախաղի անցկացման տարիների ընթացքում գլխավոր մրցանակը շահել է թագավորության 26 բնակիչ՝ ստանալով ընդհանուր առմամբ 789 միլիոն եվրո:
Euromillions-ի կանոններով՝ ջեքփոթ շահողն իրավունք ունի պահպանել անանունությունը, ինչը նախընտրում է անել միանգամից խոշոր գումարների սեփականատեր դարձած սովորական եվրոպացիների ճնշող մեծամասնությունը:










