Ֆրանսիացիները Սարկոզիին և Մարին Լե Պենին երկրի ամենապոպուլյար քաղաքական գործիչներ են անվանել

17:20 • 27.12.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ճանաչվել են երկրում ամենապոպուլյար քաղաքական գործիչները: Հարցման տվյալներն է ներկայացրել Le Parisien թերթը, գրում է gazeta.ru-ն:


«Ֆրանսիացի քաղաքական գործիչներից ու՞մ հետ կցանկանայիք նշել Նոր տարին» հարցին 19 տոկոսը պատասխանել է, որ Նիկոլյա Սարկոզիի հետ, իսկ 17 տոկոսն իր ձայնը տվել է Լե Պենին:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաքել է ընդամենը 9 տոկոս ձայն՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:


Ֆրանսիացիների կարծիքով՝ տարվա գլխավոր իրադարձությունը դարձել է «Ազգային ճակատի» թեկնածուների հաղթանակը Եվրոպական խորհրդարանի ընտրություններում: Այդ մասին հայտարարել է հարցման մասնակիցների 51 տոկոսը:


Հարցումն անցկացրել է Odoxa կազմակերպությունը համացանցով 2014 թվականի դեկտեմբերի 11-ին 12-ին: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է մոտ 1000 մարդ: