ԻՊ-ի՝ երեխայի դեմքով սպիտակ ջիհադիստի առեղծվածը. փորձագետները պարզում են նկարի իսկությունը

15:40 • 27.12.14

«Սպիտակ ջիհադիստ» անունը ստացած «Իսլամական պետության» երեխայի դեմքով անդամը երևան եկած լուսանկարներից մեկում նստած է՝ շրջապատած զինված ծայրահեղականներով, գրում է Daily Mail-ը:


Համեստ ու հեզ տեսքով երիտասարդին, ով  ձեռքը հրացան բռնած նստած է «Իսլամական պետության» սև դրոշի առաջ, նկատել են երեկ Twitter-ում հայտնված լուսանկարում:


Անցած գիշեր ահաբեկչության դեմ պայքարի փորձագետները փորձում էին պարզել զինյալի ինքնությունը՝ ենթադրությունների ֆոնին, որ լուսանկարը կարող էր լավ մշակված կեղծ լուսանկար լինել:


Twitter-ի որոշ օգտատերեր պնդում էին, որ նա բրիտանացի է կամ ավստրալացի, որոշ չհաստատված մեկնաբանությունների համաձայն էլ՝ երիտասարդ ջիհադիստի անունը Ջոնաթան Էդվարդս է:
Այնուհետև հայտնի է դարձել, որ լուսանկարն առաջին անգամ համացանցում է հայտնվել դեկտեմբերի սկզբներին:


Եթե հաստատվի լուսանկարի իսկությունը, երիտասարդ սպիտակ տղամարդու համալրումը իսլամիստների շարքերում կդիտվի որպես ահաբեկչական խմբի մեծ հաղթանակ:


Փորձագետները, ովքեր հետազոտում են լուսանկարի իսկությունը, նշում են, որ տարօրինակ է, որ հրապարակումներից մեկում նրա անունը նշվել էր Ջոնաթան Էդվարդս իսլամական անվան փոխարեն: Նրանց խոսքերով՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներն օգտագործում են հոլիվուդյան հատուկ էֆեկտների մասնագետների կողմից օգտագործվող առաջնակարգ խմբագրման ծրագրեր, և եթե նկարն իրական լիներ, այն կօգտագործվեր քարոզչական շատ ալիքներով: