Հոլիվուդում ոստիկանը կրակել է մի կնոջ ոտքին
Հոլիվուդում ոստիկանը կրակել է մի կնոջ ոտքին, որը վեճի է բռնվել մեկ այլ կնոջ հետ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում տեղի համար, հայտնում է Fox News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հոլիվուդում Highland Center առևտրի կենտրոնի մոտ։
Անվտանգության ծառայության աշխատակիցը ոստիկանների է կանչել, երբ նկատել է, որ ավտոկայանատեղիում երկու կին հաշիվ են մաքրում։ Ի դեպ, մեկի ձեռքին եղել է ատրճանակ, մյուսի ձեռքին՝ մահակ։
Ոստիկանության սպան ժամանել է դեպքի վայր և ստիպված կրակ բացել կնոջ ուղղությամբ, երբ վերջինս լիցքավորված ատրճանակն ուղղել է իր կողմ։
Վիրավորվել է 47-ամյա Դայմոնդ Վարգասը, նրան նաև մեղադրանք կներկայացվի։










