Թայվանում գետաձին դուրս է թռել բեռնատարից` վախեցնելով մարդկանց (լուսանկարներ, տեսանյութ)

12:28 • 28.12.14

Թայվանի Միաոլի քաղաքում հսկայական գետաձիու մասնակցությամբ տեղի է ունեցել ուշագրավ մի միջադեպ: Բեռնատարով տեղափոխվող կենդանին խուճապի է մատնվել ու իրեն դուրս գցել մեքենայի պատուհանից` կոտրելով ոտքն ու  անակնկալի բերելով անցորդներն:


Ինչպես նշում է alarabiya.net-ը, տեղի ունեցածի տեսագրությունը տարածվել է համացանցում` ունենալով բազմաթիվ դիտումներ:


Ընկնող կենդանուց բարձրացած աղմուկը գրավել է մարդկանց ուշադրություն. նրանք շտապել են գետաձիու մոտ և, տեսնելով վերջինի անօգնական վիճակը, ոստիկանություն կանչել:


Թայվանի իշխանությունները նշել են, որ կենդանու տիրոջը սպառնում է 2.400 դոլարի տուգանք` կենդանու պաշտպանության իրավունքը ոտնահարելու համար:


Աղբյուրը հավելում է, որ գետաձին բավական ճանաչված է երկրում և անգամ նկարահանվել է հայտնի հեռուստասերիալում: