AirAsia-ի անհետացած օդանավի որոնումները դադարեցվել են մինչև առավոտ

18:44 • 28.12.14

Ինդոնեզիայի իշխանությունները դադարեցրել են AirAsia ավիաընկերության անհետացած օդանավի որոնումները` մութն ընկնելու պատճառով:  BBC-ի հաղորդմամբ` որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի առավոտյան:

Ինքնաթիռը, որում 162 մարդ էր գտնվում, ռադարների էկրաններից անհետացել է, երբ Սուրաբայ քաղաքից Սինգապուր թռչող օդանավի անձնակազմը շուրջ 10 500 մետր բարձրության վրա գտնվելիս ավիակարգավարներից թույլտվություն է խնդրել շեղվել ուղղությունից և ևս 2 կմ բարձրություն հավաքել խիտ ամպերից դուրս գալու համար:

Ինդոնեզիայի փրկարարների ներկայացուցիչ Տատանգ Զաենուդինը  հաղորդել է Reuters գործակալությանը, որ որոնումները կշարունակվեն առավոտյան ժամը 6-ից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  Սուրաբայ-Սինգապուր չվերթի համար տոմս գնած ուղևորներից 23-ը չեն բարձրացել օդանավ: