Հունաստանի ափերի մոտ այրվում է լաստանավ, որում 466 մարդ կա
Հունաստանի ափերի մոտ` Ադրիատիկ ծովում, այրվում է 411 ուղևորով և 55 հոգանոց անձնակազմով Norman Atlantic լաստանավը, հայտնում է lenta.ru-ն:
Իտալական դրոշի ներքո նավարկող լաստանավի կապիտանը հրամայել է ուղևորներին տարհանել, սակայն փրկարար նավակները չեն բավականացրել բոլորի համար:
Ըստ Reuters-ի տվյալների՝ կրակը բռնկվել է լաստանավի բեռնատար խցիկում, որտեղ կա 222 ավտոմեքենա: Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում լաստանավին օգնության է շարժվում 2 նավ:










