Շիրակում տնակում բռնկված հրդեհի պատճառով 67-ամյա քաղաքացի է մահացել
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09.49-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Մերձմոսկովյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ախուրյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում, ինչի հետևանքով 1947թ. ծնված Վ.Վ.-ն մահացել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










