Ճապոնիայի վարչապետին հրավիրել են Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը Մոսկվայում

20:26 • 28.12.14

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ռուսական կողմից հրավեր է ստացել մասնակցելու Մոսկվայում հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակարությանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` «Կիոդո» լրատվական գործակալությանը հղումով:

«Վարչապետն անձամբ որոշում կկայացնի տոնական միջոցառումներին մասնակցելու մասին», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Աղբյուրի նշմամբ` նմանօրինակ հրավեր ստացել էր նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

2005-ին Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը ներկա է գտնվել  այն ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ձյունյիտիրո Կոիձումին:

Ռուսաստանը 2015-ի մայիսի 9-ին կտոնի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Ավանդույթի համաձայն` հոբելյանական տոնակատարություններին Մոսկվա են հրավիրվում բազմաթիվ երկրների ղեկավարներ: