Հովհաննես Պողոս 2-րդ պապի վրա մահափորձ կատարած թուրք տղամարդը ծաղիկներ է դրել նրա շիրիմին
Թուրքիայի քաղաքացի Մեհմեթ Ալի Աղջան, ով 1981թ. մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա, ծաղիկներ է դրել Սուրբ Պետրոսի տաճարում գտնվող հանգուցյալ պոնտիֆիկոսի շիրիմին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ագջայի անսպասելի այցը տևել է մի քանի րոպե: Աղբյուրը մանրամասնում է, որ թուրք տղամարդը դեկտեմբի 27-ին հատուկ է եկել Վատիկան. 31 տարի առաջ այդ օրը բանտում գտնվող Աղջան հանդիպել է Հովհաննես Պողոս 2-րդին:
Հայտնի է, որ նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել Ֆրանցիսկոս 2-րդ պապի հետ:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ վերնշված հարձակումը տեղի է ունեցել1981թ. մայիսի 3-ին. Ագջան 3 անգամ կրակել էր պոնտիֆիկոսի ուղղությամբ՝ նրանց պատճառելով լուրջ վնասվածքներ:
Թուրք հանցագործին դատապարտել էին ցմահ ազատազրկման, սակայն 2000թ. Հռոմի պապը նրան ներում էր շնորհել: Ազատության մեջ հայտնվելուց հետո Աղջան հայտարարել է, որ մահափորձի պատվիրատուն Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներն են:











