Մալայզիական մեկ այլ ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել

16:47 • 28.12.14

Մալայզիական AirAsia ավիաընկերության ներքին չվերթներից մեկը հարկադրված վայրէջք է կատարել այն օդանավակայանում, որտեղից թռել էր:


Ինչպես հայտնի է դարձել, օդաչուները որոշել են վերադառնալ՝  ինքնաթիռում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այսօր AirAsia ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել էր կապը դիսպետչերների հետ և Սումատրայի արևելյան ափին մոտ գտնվող Բելիտունգ կղզու մոտակայքում ենթադրաբար ընկել էր ծովը: