Այրվող իտալական նավից 150 մարդ է դուրս բերվել
Ադրիատիկ ծովում փրկարարական գործողության ընթացքում իտալական Norman Atlantic այրվող նավից ավելի քան 150 մարդ է փրկվել. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Հունաստանի առևտրային նավատորմի նախարարը հաղորդել է, որ Հունաստանն ու Իտալիան համատեղ գործողություն են սկսել՝ այրվող նավի ուղևորներին փրկելու ուղղությամբ:
Ադրիատիկ ծովում բռնկված նավի 411 ուղևորներից և 55 անձնակազմից ավելի քան 150-ին հաջողվել է փրկել: Սակայն ուժգին քամին դժվարացնում է կորածների որոնողական աշխատանքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի ափերի մոտ` Ադրիատիկ ծովում, այրվում է 411 ուղևորով և 55 հոգանոց անձնակազմով Norman Atlantic լաստանավը:










