ԼՂՀ ՊԲ զորամասերում անցկացվում են ռազմական պարերի դասընթացներ
«Արցախ» ազգային պարի նախաձեռնությունը ԼՂՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակում ՊԲ զորամասերում անցկացնում է ռազմական պարերի ցուցադրում, իսկ հետագայում` նաև ուսուցում:
Ինչպես հաղորդում է Karabakh open-ը, դասընթացներն անց են կացվում 2 փուլով, առաջին փուլում դասախոսություններ են կազմակերպվում, իսկ երկրորդում՝ ռազմական պարերի ուսուցում։
Այս նախաձեռնությունը, ըստ կազմակերպիչների, շարունակական բնույթ է կրելու։










