AirAsia-ի անհետացած ինքնաթիռի որոնման վայրում վառելիքի հետքեր են հայտնաբերվել

16:15 • 29.12.14

Ինդոնեզական ուղղաթիռը, որը մասնակցում է AirAsia ավիաընկերության անհետացած ինքնաթիռի որոնման աշխատանքներին, կործանման ենթադրյալ վայրում վառելիքի հետքեր է նկատել, փոխանցում է Газета-ն։

 

Հետքերը նկատելի են եղել նաև ավստրալական ինքնաթիռից, որը մասնակցում է գործողություններին։
Մինչդեռ որոնողական գործողությունների ղեկավարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Նանգկա կղզու հարևանությամբ ինքնաթիռի մասեր են հայտնաբերվել։ Պարզվել է, որ հայտնաբերված մասերն ինքնաթիռին չեն պատկանում։

 

AirAsia ընկերության A320-200 օդանավն անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց: Ինքնաթիռում գտնվել է 162 մարդ։