Այրվող Norman Atlantic լաստանավում գտնվող բոլոր ուղևորները փրկվել են

17:21 • 29.12.14

Այրվող Norman Atlantic լաստանավում գտնվող ուղևորները փրկվել են: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, հաղորդում է ТАСС-ը:

 

Այժմ նավում են գտնվում միայն անձնակազմի անդամները, 414 մարդ փրկվել է:

 

Այն մասին, որ այրվող լաստանավից տարհանվել են բոլոր ուղևորները, Twitter-ի էջում գրել են նաև Իտալիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ նշվել է, որ ափ է տեղափոխվել հինգ մահացածի մարմին:

Ավելի վաղ Նավատորմի և Էգեյան ծովի հարցերով Հունաստանի նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հաստատել է տեղեկությունը, որ մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 5-ի: