Վրաստանի նախագահն Ամանորի առթիվ մոտ 600.000 դոլար է հատկացրել կարիքավորներին

16:52 • 29.12.14

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պահուստային ֆոնդից մոտ 575.000 դոլար է առանձնացրել, գումարը միանվագ օգնության տեսքով Ամանորի առթիվ նախատեսված է երկրի 1.530 բնակիչների համար, հայտնում է newsgeorgia.ru-ն։

 

Դրամական օգնությունը տրամադրվելու է 411 տարեց և սահմանափակ կարողություններով անձանց, մանկատան 349 սաների, 424 երեխայի, որոնք ապրում են խնամակալների ընտանիքներում, 206 երեխայի, որոնց դաստիարակում են բարեկամները, Թամար թագուհու անվան գիշերօթիկ դպրոցից 109 և քաղցկեղով հիվանդ 31 երեխայի։

 

«Յուրաքանչյուրին հատկացվել է մոտ 376 դոլար, որոնք հիմնականում փոխանցվել են անձնական հաշիվներին սոցիալական գործակալության միջոցով, իսկ մանկատների և գիշերօթիկի սաների գումարը փոխանցվել է հաստատություններին, որոնք կբաժանեն երեխաներին»,- ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։