Հունաստանի խորհրդարանը դարձյալ չի կարողացել նախագահ ընտրել

16:17 • 29.12.14

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել երրորդ փուլում նախագահ ընտրել, այն այժմ պետք է լուծարվի, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Երկրի իշխանություններն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում են կայացրել:

 

Այսօր Աթենքի ֆոնդային բորսաները նախագահական ընտրությունների վերջնական փուլի ակնկալիքի պատճառով 4,99% անկում են գրանցել:

 

Ավելի վաղ Հունաստանի խորհրդարանն ընտրությունների երկրորդ փուլում չէր կարողացել նախագահ ընտրել:

 

Հունաստանում նախագահի ընտրության առաջին փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի 17-ին: