Qatar Airways-ի ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է 6 ժամով` սրահում հայտնաբերված մկան պատճառով
Մադրիդի օդանավակայանում հարյուրավոր ուղևորներ ստիպված են եղել 6 ժամ սպասել թռիչքին, որը հետաձգվել է Qatar Airways-ի օդանավի խցիկում մուկ հայտնաբերելու պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` կրծողին նկատել են օդանավի միջանցքով վազելիս` վախեցնելով ուղևորներին, երբ օդանավը վայրէջք է կատարել Ադոլֆո Սուարես Մադրիդ Նախարաս օդանավակայանում, ուր ժամանել էր Դոհայից: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ:
Իսպանիայից Քաթար վերադառնալու 6-ժամյա ուղևորության փոխարեն Boeing 777-400 օդանավը ազատել են և ծխահարել` ստիպելով ուղևորներին՝ սպասել:
QR150 չվերթը նախատեսված էր իրականացնել 15:00-ին, սակայն այն հետաձգվել է 6 ժամով՝ մինչև օդանավը կծխահանեին և կմաքրեին տարածված ծխից: Մաքրությունից հետո մկանը սատկած են գտել:










