Հազարավոր ֆիլիպինցիներ տարհանվել են «Սենյանգ» թայֆունի պատճառով. կա 3 զոհ
Ֆիլիպիններում մոլեգնող «Սենյանգ» արևադարձային փոթորիկն ստիպել է հազարավոր բնակիչների՝ փրկվել՝ փոխչելով, երեք մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` Associated Press-ին հղումով:
Ֆիլիպինների պետական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ «Սենյանգ» անվանումն ստացած փոթորիկը մոլեգնում է Մինդանաո հարավային կղզում` 80 կմ/ժամ արագությամբ, որտեղից էլ շարժվում է դեպի արշիպելագի կենտրոնական կղզիներ:
Հարավային Սուրիգաո նահանգում Մինդանաո կղզուց ավելի քան 13000 մարդ է տարհանվել: Եվս մի քանի հազար բնակիչ տարհանվել է ափամերձ շրջաններից հյուսիսային Ագուսան նահանգում:
Ավելի քան 30 ավիաչվերթ է հետաձգվել եղանակային պայմանների պատճառով: Այլ վայրերում մի շարք փլվածքներ են առաջացել: Ջրի մակարդակը որոշ շրջաններում բարձրացել է 1.5 մետրի, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը:










