Հարյուրավոր ոստիկաններ մեջքով են շրջվել Նյու Յորքի քաղաքապետին իրենց գործընկերոջ հոգեհանգստի արարողության ժամանակ
Նյու Յորքի ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մեջքով են շրջվել քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին՝ անցած շաբաթ սպանված իրենց գործընկերոջ հոգեհանգստի արարողության ժամանակ, հաղորդում է The Times-ը:
Նյու Յորքի ոստիկանության ամենամեծ միավորման ղեկավարը ենթադրություն է հայտնել, որ վերջին շաբաթների ընթացքում քաղաքապետ դե Բլազիոյի մեկնաբանություններն ու խոսքերն են ոստիկանության դեմ ուղղված թշնամական վերաբերմունքի պատճառ դարձել, որի կիզակետն է դարձել դեկտեմբերի 20-ին երկու ոստիկանների սպանությունը:
Ռաֆայել Ռամոսի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար հազարավոր մարդիկ են հավաքվել Գլենդեյլում գտնվող եկեղեցու առաջ: Ռամոսն Իսմայիլ Բրինսլիի կողմից սպանված երկու ոստիկաններից մեկն է: Ինչպես հաղորդվել է՝ Բրինսլին վրեժ է փորձել լուծել Էրիկ Գարների և Մայքլ Բրաունի՝ երկու անզեն սևամորթ մարդկանց համար, որոնց սպանությունները ոստիկանների կողմից ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի պատճառ են դարձել:
Քաղաքապետ դե Բլազիոն քննադատության է ենթարկվել ոստիկանների ասոցիացիաների կողմից, ովքեր պնդում են, որ նա բավարար քայլեր չի ձեռնարկել երկրով մեկ ընթացող թեժ բողոքի ակցիաների պայմաններում ոստիկանությանն աջակցելու համար:










