Պորոշենկոն հայտարարել է, որ հունվարի 15-ին Աստանայում կհանդիպի Պուտինի, Օլանդի և Մերկելի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հունվարի 15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Դոնբասում իրավիճակի կարգավորումը քննարկելու նպատակով, հաղորդում է gazeta.ru-ն:
«Իմ դիվանագիտական տարին կսկսվի հունվարի 15-ին Աստանայում, որտեղ կանցկացվի հանդիպում «նորմանդական ձևաչափով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նորմանդական ձևաչափը տվյալ դեպքում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և ՌԴ-ի մասնակցությամբ բանակցություններն են:
Դեկտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության կարգավորման հարցերով եռակողմ կոնտակտային խմբի նիստը: Այդ ժամանակ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են մեծ քանակությամբ գերիների փոխանակման մասին:










