ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա ուղերձ է հղել (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա ուղերձ է հղել ժողովրդին:
ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2014 թվականը փորձության, փորձառության և ձեռքբերման ևս մեկ փուլ էր մեր բազմափորձ ժողովրդի և Հայաստանի երրորդ Հանարապետության համար: Այն վերստին հավաստեց, որ մեր հաղթանակները շարունակական են և՝ ո'չ միայն ռազմի դաշտում»:
Գալուստ Սահակյանն իր ուղերձում անդրադարձել է նաև 2015 թվականի նպատակներին և անելիքներին. «Մենք միասնական պետք է քայլենք մեր Սփյուռքի բարեկամների և Արցախի հետ: Որպես ժողովուրդ՝ հաջողության կարող ենք հասնել այն դեպքում, երբ միմյանց հանդեպ լինենք հարգալից, հանդուրժող ու համբերատար, ապրենք առանց չարության ու թշնամանքի»:










