Օբամայի քմահաճույքի պատճառով սիրահար զույգի պսակադրությունը չեղյալ է հայտարարվել. Daily Mail (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամենասիրելի զբաղմունքներից մեկը գոլֆ խաղալն է: Սակայն պարզվում է, որ գոլֆը նրան այն աստիճան է գրավում, որ նախագահը հանուն սիրած խաղի պատրաստ է խանգարել ուրիշի ամուսնությանը, գրում է dailymail.co.uk-ը։

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Նատալի Հեյմել և Էդվարդ Մելյու զույգի պսակադրության արարողությունը, որը պետք է տեղի ունենար գոլֆի դաշտում, չեղյալ է հայտարարվել, քանի որ Օբաման որոշել է գոլֆ խաղալ ընկերների հետ հենց այդ դաշտում:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի` Հավայան կղզիներում, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարն ընտանիքի հետ անցկացնում է ամանորյա արձակուրդը:
Զույգը պատմել է, որ իրենք, նախապես իմանալով նախագահի գտնվելու վայրի մասին, նրան անգամ հրավեր են ուղարկել, որպեսզի նա ներկա գտնվի իրենց պսակադրության արարողությանը:

Սակայն Օբաման ոչ միայն մերժել է զույգին, այլև իսկական խառնաշփոթի վերածել նրանց տոնը:
Փոխարենը՝ սիրահարներն իրենց պսակադրությունը կազմակերպել են մեկ այլ գեղատեսիլ դաշտում:










