Մեզ գովելով՝ չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք. Հ. Բագրատյան

20:38 • 05.01.15

Ճրագալույցի պատարագն է։ Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում։ Անուրանալի։ Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգևորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորը, մասնավորապես, հավելել է. «Չի կարելի պատմությունը կեղծել։ Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենեն է։ Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները։ Մենք մեզ գովելով՝ չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք։ Իսկ այն, ինչ որ արել ենք իրականում բավական է հպարտ լինելու համար։ Բայց նման ստերը սխալ ուղերձներ են առաջինը դեպի մեզ։ Բոլորին սկսում ենք դաս տալ՝ մոռանալով մեզ»: