Բեռլինում շուրջ 18 000 ցուցարար իրենց համերաշխությունն են արտահայտել ֆրանսիացի ժողովրդին
Հունվարի 11-ին` ողջ օրվա ընթացքում շուրջ 18 000 մարդ է հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնական «Փարիզյան հրապարակում» (Pariser Platz):
Ինչպես հայտնում է ТАСС-ը` ցուցարարները իրենց համերաշխությունն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, որտեղ վերջին օրերին մի քանի ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել:
Հավաքված մարդիկ համբերության կոչ են արել` ընդգծելով մամուլի ազատության կարևորությունը և «Մենք չենք վախենում», «Մենք բոլորս Charlie Hebdo ենք» գրություններով պաստառներ պահելով:










