Բրյուսելում ավելի քան 10 000 մարդ հակաահաբեկչական երթի է դուրս եկել

20:27 • 11.01.15

Բելգիացիները կիրակի համերաշխության ցույցի են դուրս եկել Բրյուսելում` ի նշան բողոքի Ֆրանսիան ցնցած վերջին ահաբեկչական գործողությունների դեմ:

Ինչպես փոխանցում է  INTERFAX.RU-ն` բրյուսելյան երթն անցկացվում է փարիզյան միլիոնանոց երթի հետ համատեղ, որին մասնակցում են Ֆրանսիայի ղեկավարներն ու բազմաթիվ օտարերկրյա առաջնորդներ: Բելգիան Փարիզում ներկայացնում է վարչապետ Շառլ Միշելը:

Բրյուսելյան ցույցի բազմաթիվ մասնակիցներ «Ես Շարլին եմ» (Je suis Charlie) գրությամբ պաստառներ են տանում` ի հիշատակ հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացած աշխատակիցների:

Ոստիկանության տվկալներով` Բրյուսելյան ցույցին ավելի քան 10 000 մարդ է մասնակցում: