Բրյուսելում գտվող Le Soir պարբերականի խմբագրությունը տարհանվել է՝ պայթյունի սպառնալիքով զանգից հետո
Բրյուսելյան Le Soir պարբերականի խմբագրություն օրվա երկրորդ կեսին հեռախոսազանգ է ստացվել, որով սպառնացել են պայթեցնել խմբագրությունը` ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի ահաբեկչության հետ կապված դեպքերի լուսաբանման համար:
«Ձեր խմբագրությունում պայթյուն է լինելու: Մեզ լուրջ ընդունեք», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է զանգահարողը: Նրա խոսքով` Le Soir-ը չափազանց շատ է ուշադրություն դարձնում Charlie Hebdo-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որը նրա խոսքով` «զայրացնում է ծայրահեղ աջականներին»:
Բրյուսելի կենտրոնում գտվող Le Soir պարբերականի խմբագրությունն անհապաղ տարհանվել է: Տեղում աշխատում են ոստիկանները:










