Մոզամբիկում 52 մարդ է մահացել գարեջրի թունավորումից
Մոզամբիկում գարեջրից թունավորվելու հետևանքով 52 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Associated Press-ին հղումով, որն էլ վկայակոչում է երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է նաև, որ ևս 51 մարդ հոսպիտալացվել է` սուր թունավորման ախտանիշներով:
Իշխանությունները հաստատում են, որ գարեջուրը թունավորված է եղել կոկորդիլոսի լեղիով. մարդիկ այն ըմպել են հուղարկավորության արարողության ընթացքում:
Հետաքննությունը ցույց է տվել, որ գարեջրով թունավորվել են միայն նրանք, ովքեր ըմպելիքն օգտագործել են օրվա երկրորդ կեսին, հավանաբար, գարեջրի թունավորումից հետո:










