#JeSuisCharlie-ն Twitter-ի պատմության մեջ ամենահայտնի հեշթեգն է դարձել (լուսանկարներ)

14:33 • 12.01.15

Twitter-ը հայտարարել է, որ Je Suis Charlie նախադասությունը սոցիալական ցանցում տարածվել է 5 միլիոն անգամ, գրում է Daily Mail-ը։

 

Փարիզում օրեր առաջ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել։ Թերթին և զոհերի հարազատներին աջակցություն հայտնելու նպատակով ստեղծվել է #JeSuisCharlie հեշթեգը, ինչը ֆրանսերենից նշանակում է՝ «Ես Շարլին եմ»։

 

Այն ստեղծվել է նաև հաջակցություն խոսքի ազատության։

 

Նշվում է, որ ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը՝ հայտարարելով, որ իրենք «դաս տվեցին խոսքի ազատության սահմանների մասին»։

 

Մեկ այլ հայտնի և տարածված հեշթեգ է եղել #Ferguson-ը, որով օգտատերերն իրենց համերաշխությունը և աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանի կողմից սպանված սևամորթ երիտասարդի համար բողոքին։

I Am Charlie: The message of solidarity with the cartoonists and staff of satirical magazine Charlie Hebdo was tweeted over 5 million times

Response: A heat map shows the users tweeting the hashtag, which has also become a message of defiance as Islamist extremist group AQAP says the attack would teach the 'limits of freedom of speech'Solidarity: Joachim Roncin, artistic director for Stylist magazine, designed this illustration, which has spread through social networks