Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի

20:15 • 12.01.15

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախարարը հանդիպում կունենա Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ: