Փրկարարներին հաջողվել է ցամաք դուրս բերել Air Asia-ի կործանված ինքնաթիռի «սև արկղը» (լուսանկարներ)
Ճավայի ծովում որոնողական գործողության ղեկավարը հայտարարել է, որ ինդոնեզացի սուզորդներին հաջողվել է գտնել և ծովի մակերես բարձրացնել Air Asia ավիաընկերության կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը, հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ Ճավայի ծովում սկսվել էր «սև արկղի» բարձրացման գործողությունը, որը դժվարացնում էր ճանապարհը փակող օդանավի խոշոր կտորը:
Կիրակի՝ հունվարի 11-ին, ինդոնեզական իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է կործանված ինքնաթիռի «սև արկղը»:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է դեկտեմբերի 28-ին` Ինդոնեզիա-Սինգապուր չվերթի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 162 մարդ:



















