Հռոմի պապը քաջալերել է մայրերին երեխաներին կրծքով կերակրել անմիջապես Սիքստինյան կապելայում (լուսանկարներ)

12:23 • 12.01.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հայտնի է իր արտասովոր քայլերով, քաջալերել է մայրերին իրենց երեխաներին անմիջապես Սիքստինյան կապելայում կրծքով կերակրելու հարցում:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սիքստինյան կապելայում 33 մանուկի մկրտության ավանդական արարողության ժամանակ ասել է, որ կանայք չպետք է ամաչեն փոքրիկներին կրծքով կերակրելուց:

 

«Մայրե'ր, հենց հիմա կերակրե'ք ձեր երեխաներին, քանի որ նրանք սոված են ու լաց են լինում: Առանց տատանվելու կրծքո՛վ կերակրեք ու ոչ մի բանի համար մի' անհանգստացեք»,- նախապես գրված տեքստից շեղվելով` ասել է Ֆրանցիսկոսը:

 

Բացի այդ՝ Հռոմի պապը կոչ է արել ծնողներին մշտապես Աստվածաշունչ կարդալ երեխաների համար, ու նրանց սովորեցնել, որ չի կարելի հետևել Հիսուսին` անջատ մնալով Եկեղեցուց:

 

Welcome to the Catholic church: Pope Francis tips holy water on to the forehead of a baby during a mass baptism in Rome on Sunday

Charity: Francis asked the congregation to remember poor mothers around the world, 'too many ... who can't give food to their children'

Piety: He also urged the parents to make a good example to the young initiates by reading the Gospel on a daily basis

'You can not follow Jesus Christ without the Church,' the pope said during the ceremony to celebrate the feast of the Baptism of the Lord