Չինաստանում ոստիկանները ոչնչացրել են 6 ահաբեկչի
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան- Ույղուրի ինքնավար շրջանում անհայտ անձինք ահաբեկչության փորձ են իրականացրել, գրում է rg.ru-ն՝ ТАСС գործակալությանը հղումով։
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի մարդու ձեռքին կասկածելի փաթեթ կա, որը նման է պայթուցիկ նյութի։
Նշվում է, որ ոստիկանների ժամանումից հետո անհայտ անձը կացնով հարձակվել է նրանց վրա, իսկ որոշ ժամանակ անց ևս 5 անձ է հարձակվել իրավապահների վրա։
Միջադեպի հետևանքով բոլոր ահաբեկիչները սպանվել են։










