Չինաստանում փորած թունելի միջոցով խոշոր քանակությամբ iPhone են գողացել
Պեկինում հանցագործները 240 հատ Apple ընկերության iPhone 6 սմարթֆոն են գողացել՝ ստորգետնյա թունել փորելով դեպի ընկերության պահեստ։ Միջադեպը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերի կեսերին, գրում է mirfactov.com-ը։
Երեք տղամարդ 2 օր շարունակ մոտ 50 սմ տրամագծով թունել են փորել, որի միջոցով հայտնվել են պահեստում և դուրս բերել սարքերը։ Հանցագործներից մեկը վարորդ է աշխատել տրանսպորտային ընկերությունում, որին պատկանում է պահեստը։ Նա իմացել է շինության նախագիծը։
Տղամարդիկ վաճառել են գողացված սմարթֆոնները և այդ գումարով գնել մեքենաներ, ոսկյա զարդեր և ազարտային խաղեր խաղացել։
Ոստիկանությունը գտել է կասկածյալներին՝ հետևելով գողացված սմարթֆոնների համարներին։ Խմբի բոլոր անդամները ձերբակալվել են նախորդ ամիս։










