Չինաստանում 2014 թ.-ին երկրորդ երեխայի ծննդյան համար դիմում է ներկայացրել մոտ 1 մլն ընտանեկան զույգ
Չինաստանում 2014 թվականին 1 միլիոնից քիչ ընտանեկան զույգ է դիմում ներկայացրել երկրորդ երեխայի ծննդյան համար, ինչը կրկնակի քիչ է նախատեսվածից, հաղորդում է ТАСС-ը:
Այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և պլանային ծնելիության գործերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ծնելիության սահմանափակման քաղաքականության մեղմման պահից ի վեր տարվա արդյունքները:
Անցած տարի ընդունված որոշման համաձայն՝ ընտանեկան զույգերին, որտեղ ամուսիններից մեկն իր ծնողների միակ երեխան է, թույլ է տրվում ունենալ երկու երեխա:
Սակայն, սոցհարցումների համաձայն, քաղաքային ընտանիքները նախկինի պես նախընտրում են ֆինանսական նկատառումներից ելնելով սահմանափակվել մեկ երեխայի ծնունդով և դաստիարակությամբ: Նրանց միայն 60-65 տոկոսը կցանկանար երկրորդ երեխան ունենալ, գյուղական ընտանիքներում այդ ցուցանիշը հասնում է 90 տոկոսի:










