10.000 զինվորական կհսկի Ֆրանսիայի օբյեկտները

17:03 • 12.01.15

Ֆրանսիայում տասը հազար զինծառայող կներգրավվի քաղաքացիական օբյեկտների հսկողության գործում, որոնք կարող են ենթարկվել ծայրահեղականների հարձակումներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությանը:

 

Այդ որոշումը կայացվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և նախարարների կաբինետի անդամների ու իրավապահ մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

 

Խորհրդակցությանը քննարկվել են անվտանգության և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ միջոցները՝ անցած շաբաթվա ողբերգական իրադարձությունների լույսի ներքո:

 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ զինծառայողները երեքշաբթի օրվանից կանցնեն առավել կարևոր օբյեկտների հսկողությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում 717 հրեական դպրոցի անվտանգության համար հատկացվել է 4.700 ոստիկան: