Ահաբեկչությունների սպառնալիքը երկրում պահպանվում է. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի ղեկավարությունն անում է հնարավորը երկրի անվտանգությունն ապահովելու և ծայրահեղականների դեմ պայքարի համար, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Նա ընդգծել է, որ ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է, փոխանցում է Взгляд-ը։
«Մասնավորապես, հաղորդվում է, որ վերջին ահաբեկչությունների մասնակիցներից մեկը համախոհ է ունեցել»,- հաղորդել է նա:
Ահաբեկչությունների և պատահարների շարքը Ֆրանսիայում սկսվել էր Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա իրականացված հարձակումից, որի հետևանքով սպանվել է 12 մարդ:
Ավելի ուշ հաղորդվել էր այլ ոստիկանների սպանության և վիրավորվելու մասին:










