Ուկրաինան պատրաստ է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ շնորհել Դոնբասին. Պորոշենկո

23:35 • 12.01.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն France24-ին տված հարցազրույցում հյատարարել է, որ Ուկրաինան Դոնբասին ազատ տնտեսական գոտու կարգավիճակ կշնորհի: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Նոր կարգավիճակը ուկրաինական երկրամասին թույլ կտա հարաբերությունների հատուկ ռեժիմ ունենալ ԵՄ-ի և Ռուսաստանի հետ:

 

«Մենք պատրաստ ենք Դոնբասին տնտեսական ազատ գոտու հատուկ կարգավիճակ տալ՝ Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ռեժիմով», - մասնավորապես ասել է Պորոշենկոն:

 

Աղբյուրը նշում է, որ դրա համար օրինական ընտրություններ են հարկավոր, ինչպես նաև՝ իշխանության մունիցիպալ մարմինների ստեղծում: Ավելի վաղ Ուկրաինայի հարավ - արևելյան այդ երկրամասին տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակ էր շնորհվել: