Ֆրանսիական A350 և A380 օդանավերը կհամալրվեն ինքնանետիչ «սև արկղերով»
Փարիզյան A350 և A380 օդանավերը առաջիկայում կհամալրվեն ինքնանետիչ «սև արկղերով», որոնք կկարողանան լողալ ջրի մակերեսին:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, դա կարվի այն նպատակով, որ ավիավթարի դեպքում հնարավոր լինի հեշտությամբ գտնել «սև արկղերը»:
«Տարեվերջին Airbus-ը թույլտվություն կստանա Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունից` սկսելու աշխատանքը օդանավերում անհրաժեշտ ձևափոխումների համար, որպեսզի նոր «սև արկղեր» տեղադրվեն», - հայտնել է գործակալության աղբյուրը:










