Մեկ ժամից մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի. Արթուր Գևորգյան

20:45 • 12.01.15

Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում  էլեկտրական սնուցման հոսանքալարը խափանվել է, հիմա աշխատանքներ են տարվում այդ թերությունը վերացնելու ուղղությամբ, մեկ ժամից աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

 

«Իրականում աշխատում է մետրոպոլիտենը:  Ամեն դեպքում՝ այս պահի դրությամբ «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան լիարժեք երկու գծերն էլ աշխատում են, և միայն «Սասունցի Դավիթ» կայարանի կողմից մի ուղղությամբ է իրականացվում ուղևորների փոխադրումը»,-ասաց նա:



Նա նշեց, որ խափանումները տեխնիկական խնդիրներ են, որոնք ցանկացած պահի կարող են լինել, սակայն ամբողջությամբ ապահովվում է քաղաքացիների ուղևորահոսքը: