Տավուշի մարզի գնդակոծությունների վնասները գնահատելու նպատակով կստեղծվի հանձնաժողով

15:38 • 12.01.15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ սույն թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով կստեղծվի հանձնաժողով:


Այս մասին տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: